Դաղստանում ոչնչացվել է հինգ գրոհային
ԱշխարհԴաղստանում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է հինգ գրոհային: Այս մասին հաղորդվում է Ազգային հակաահաբեկչության կոմիտեի տեղեկատվական կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ, գրում է «Gazetu.Ru»-ն:
«Հակաահաբեկչական գործողության արդյունքում Դաղստանում չեզոքացվել են հինգ հրոսակախմբեր, այդ թվում, երեք խմբավորման առաջնորդներ», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանության աշխատակիցների կողմից Դաղստանի տներից մեկում շրջափակված տանը, ըստ նախնական տեղեկությունների, կարող են լինել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մի քանի առաջնորդներ: