Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունը հայտնելու ժամանակն է. Շառլ Ազնավուրը Պոզների հյուրն է (տեսանյութ)
ԱշխարհՖրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը բարձր է գնահատել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ գործած ամենասոսկալի ոճիրներից էր: Այս մասին երգիչը հայտարարել է լրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում.
«Հռոմի պապն այն եզակի մարդկանցից է, որ ասում է ճշմարտությունն ու պաշտպանում այն' անկախ ամեն ինչից, չվախենալով ոչնչից, առանց վախի և նախատինքի»,-հայտարարել է Ազնավուրը: