Արաբական դաշինքը Եմենի մայրաքաղաքում հրթիռների պահեստ է ոչնչացրել
ԱշխարհՍաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական դաշինքն ապրիլի 20-ին Եմենի մայրաքաղաքին ամենաուժգին հարվածն է հասցրել մարտի 26-ից ի վեր սկսված ռազմական գործողությունների ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հարվածներն ուղղվել են Հիդդա, Ֆաջ Ատտան շրջանների ուղղությամբ, ոչնչացվել է հրթիռների պահեստ: Տեղեկություններ են հաղորդվում 30 զոհերի և ավելի քան 300 վիրավորների մասին:
Սաուդյան Արաբիայի և Եմենի սահմանի մերձակայքում շիա ապստամբների հարձակման հետևանքով սաուդցի սահմանապահ է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Նաջրան նահանգում: Ավելի վաղ սաուդա-եմենյան սահմանի մերձակայքում փոխադարձ ռմբակոծությունների հետևանքով սաուդացի ութ զինվորներ են զոհվել: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ եմենյան ցեղախմբերը ռմբակոծել են սաուդացիների սահմանային ռազմակետը:
Եմենի նախկին նախագհ Ալի Աբդ Ալլահ Սալեհը հաստատել է, որ իր և «Անսար Ալլահ» շիական շարժման միջև իրար կապ կամ համագործակցություն չկա:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի բնակելի թաղամասերը, պետական հաստատությունները, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները: