Դամասկոսը պատրաստ չէ Արևմուտքի հետ երկխոսության, քանի դեռ այն աջակցում է ահաբեկիչներին. Ասադ
ԱշխարհՊաշտոնական Դամասկոսը բաց է ցանկացած կառուցողական երկխոսության արտասահմանյան մայրաքաղաքների հետ, սակայն արևմտյան կառավարությունների հետ երկխոսությունն անհնար է, քանի դեռ նրանք ուղղակի կերպով աջակցում են Սիրիայում գործող ահաբեկիչներին: Նման դիրքորոշում է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ֆրանսիական «France 2» ալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշել է սիրիացի առաջնորդը, առարկայական քննարկման մասին խոսելու համար արևմտյան երկրները նախ պետք է համոզեն, որ չեն աջակցում Սիրիայում զինված խմբավորումներին և որ կապ չունեն արյունահեղության հետ:
«Դա նրանք սխալվել են Սիրիայի հարցում, մենք ոչ մի ֆրանսիացու, ոչ մի եվրոպացու չենք սպանել, մենք ահաբեկիչներ չենք եղել ձեր երկրներում»,- նշել է Ասադը:
Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է «ցանկացած երկխոսության՝ հաշվի առնելով, որ այն կկառուցվի սիրիացիների շահերի համաձայն»: