Սերժ Թանկյանն ու System of a Down–ը ժամանեցին Հայաստան
ՀայաստանՔիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան ինքնաթիռը, որով Հայաստան ժամանեցին System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երաժիշտները՝ Սերժ Թանկյանի հետ միասին:
Հիշեցնենք, որ ռոք խումբն ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք մենահամերգով դեռ չի եզրափակի «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը, որի ընթացքում խումբը հասցել է լինել տարբեր երկրներում' Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Ռուսաստան: Աշնանը նախատեսվում են խմբի համերգները Բրազիլիայում և Արգենտինայում: «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության շրջանակում սեպտեմբերի 25-ին համերգային երեկո կանցկացվի Սան Պաուլոյի Anhembi Arena-ում, իսկ սեպտեմբերի 30-ին՝ Բուենոս Այրեսի GEBA սրահում: