Ուղևորատար Boeing-ը վթարային վայրէջք է կատարել Թել Ավիվում
ԱշխարհEl Al ավիաընկերության Up բյուջետային ստորաբաժանման Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում: Օդանավում է եղել է 176 մարդ, տուժածներ չկան: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ինքնաթիռը դուրս է եկել Դավիդ Բեն Գուրիոնի օդանավակայանից և ուղղվել Պրահա: Սակայն դրանից հետո թռիչքուղում հայտնաբերվել են աջ շասսիի անվադողի մասերը։ Ցամաքային ծառայությունները և ինքնաթիռի անձնակազմը որոշել են օդանավը վերադարձնել:
Օդանավակայանի մոտ ինքնաթիռը ցածր բարձրության վրա մի քանի շրջան է կատարել, որպեսզի ինժեներները հնարավորություն ունենան ուսումնասիրել շասսին, այնուհետ այն բարեհաջող վայրէջք է կատարել: