«Ժողովուրդ». «Գազպրոմ Արմենիա»-ի գործադիր տնօրենն առանձնատուն է կառուցում Ալեքսեյ Միլերի համար
Հայկական Մամուլ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանը Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ նոր շքեղ առանձնատուն է կառուցում: Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդան Հարությունյանն այս առանձնատունը կառուցում է «Գազպրոմ Արմենիայի» սեփականատեր ռուսական «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի համար:
Ինչ արժողության առանձնատուն է կառուցվում, և իսկապես այն կառուցվու՞մ է Ալեքսեյ Միլլերի համար: «Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից: Բայց վերջինս, ինչպես և սպասվում էր, հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: