Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան 

«Ապրիլի 24-ը մեզ համար պայքարի, վրիժառության ու վերածննդի օր է». Մանվել Գրիգորյան

Հասարակություն

ՀՀ ԵԿՄ նախագահ Արցախի հերոս, գեներալ – լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ

ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների, եռասերունդ երկրապահի և անձամբ իմ անունից , ի շարունակություն մեր դեռ երկու տարի առաջ սկսած միջոցառումների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս ուղերձն եմ հղում հայ ժողովրդին ու առաջադեմ համայն մարդկությանը:

Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջև՝ հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը՝ անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

1895 – 1923 թթ-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի և երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ անկյունում էլ լինի:

Այո՛, ապրիլի 24-ը մեզ, հայերիս համար, ոչ այնքան սգո, որքան որ պայքարի, վրիժառության ու վերածննդի օր է:

Հակառակ Օսմանյան կայսրության և թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրերի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Մաքառեց և 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ: Թուրք – ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից, Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնության շնորհիվ ազատագրվեց Արցախը, և որպես անկախ պետություն Մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով Ցեղասպանության բարդույթից՝ հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ:

Մեր պայքարը մեր ինքնության պահպանման ու մեր պատմական հայրենիքի համար շարունակվում է:

Այսօր՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեր առջև բացվում են պատմական ճշմարտության վերականգման հորիզոնները, և անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորցված հայրենիքը մեզ միասնության ու մեր պետության շուրջ համախմբման են կոչում:

Մենք շնորհակալ ենք առաջադեմ մարդկությանը սրտացավ ու արդարամիտ պահվածքի համար:

Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի ելույթը, Եվրախորդարանի ընդունած վերջին բանաձևը, երկու տասնյակից ավելի պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջադեմ մարդկության արդարացի մոտեցումն են: Մենք կարծում ենք, որ այդ մոտեցումը կշարունակվի այնքան, մինչև Թուրքիան հարկադրված կգնա համապատասխան զիջումների, փոխհատուցման, հայկական պատմական տարածքների վերադարձման:

Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել ուժեղ և հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը:

Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների, երկրապահ կամավորականների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում՝ հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները և շարունակելու է պահանջատիրական իր պայքարը: Պայքար, որի դրոշը հավատն է սեփական ուժերի հանդեպ և որի ուժը համայն հայության միասնությունն է:

Այս միասնությանն են մեզ կոչում ապրիլի 22-23-ը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանում կազմակերպված ,, Ընդդեմ ցեղասպանության հանցագործության հինգ տասնյակ երկրներից միջազգային հանրության կողմից ճանաչված 600 մասնակիցների երկօրյա գլոբալ ֆորումի ընդացքում հնչած կոչերն ու ուղերձերը:

Այս միասնությանն են մեզ կոչում ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասված մեր միլիոն ու կես նահատակները, մի սրբազան արարողություն, որ վերջին անգամ կատարվել է 400 տարի առաջ:

Այս միասնությանն են մեզ կոչում ապրիլի 23-ի երեկոյան ժամը 19:15 համայն աշխարհով սփռված Հայոց և տարբեր այլ քույր եկեղեցիների զանգերի 100 ղողանջները:

Միասնությամբ մենք կհասնե՛նք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը:

Միասնությամբ մենք կպաշտպանե՛նք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի:

Ուրեմն, միասնությամբ ոգեկոչե՛նք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը՝ համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման, արդարացի պահանջատիրության ապահովման ու մեր պատմական տարածքների փոխհատուցման:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն
Ամենադիտված