«Հրապարակ». ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության անդամները երեկ շտապ վերադարձել են
Հայկական ՄամուլԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Լևոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը երեկ շտապ վերադարձել են: Թերևս ԱԺ փոխնախագահը Սերժ Սարգսյանին ապացուցելու բան ունի՝ ուզում է ցույց տալ, որ չնայած ապրիլի 4-ի «սելֆիներին», ինքը «հիշում և պահանջում է»: Գրում է «Հրապարակ»-ը:
Լ. Զուրաբյանն էլ թերևս վերադարձել է, որ իրենից բացի որևէ մեկը չուղեկցի Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հուշահամալիր բարձրանալիս: Մինչդեռ նստաշրջանն ավարտվում է ապրիլի 25-ին, և սա լավագույն առիթն էր բարձրաձայնելու Ցեղասպանության ճանաչման հարցը: Այնպես որ, դեռ հայտնի չէ՝ Հայաստան աճապարածների ՕԳԳ-ն որտեղ է ավելի բարձր՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ֆրանսիայում»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում