Մակեդոնիայում գնացքը մխրճվել է միգրանտների խմբի մեջ, զոհվել է 14 մարդ
ԱՐԽԻՎՄակեդոնիայում մարդատար գնացքը մխրճվել է միգրանտների խմբի մեջ, զոհվել է առնվազն 14 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 23-ի ուշ երեկոյան երկրի կենտրոնական մասի Վելես քաղաքից ոչ հեռու գտնվող կիրճում: Այդ տեղանքով է անցնում այսպես կոչված Բալկանյան երթուղին, որով միգրանտները հաճախ փորձում են հասնել Արևմտյան Եվրոպա:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ գնացքն ընթանում էր միջազգային երթուղով: Բախումը տեղի է ունեցել դժվարամատչելի տեղանքում, բժիշկներն ստիպված արտակարգ պատահարի վայր են հասել երկաթուղով: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ընդամենը երկաթուղու երկայնքով գնում էր շուրջ 50 միգրանտ, վիրավորների մասին տեղեկատվություն դեռևս չի ստացվել: