«Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան 

Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության մասին դասավանդելու դժվարությունները

ԱՐԽԻՎ

Դասախոս, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը համոզված է՝ կրթօջախներում Հայոց ցեղասպանության մասին խոսելը բարդ է: Մեկ տասնյակ տարուց ավելի մանկավարժական փորձ ունեցող Մարտիրոսյանը նշում է, որ ինքն էլ է դժվարանում երեխաների հետ այս թեմայի շուրջ խոսել: Խնդրի դասավանդման առանձնահատկությունները նա ներկայացրեց «Ցեղասպանությունը մանկավարժական խնդիրների լույսի ներքո» թեմայով կոնֆերանսին:

«Ցեղասպանության մասին խոսելիս թիվ մեկ խնդիրն ուսուցիչն է, ոչ թե բուն թեման: Խնդիրն այն է, որ Հայաստանում գրեթե գոյություն չունի մարդ, ում ընտանիքին չի հարվածել ցեղասպանությունը: Բոլորս ինչ-որ չափով ուզենք, թե չուզենք անձնական ենք ընդունում այս թեման: Մյուս հարցն այն է, որ յուրաքանչյուր մարդ նմանատիպ թեմաներին առնչվել է դեռ մանկուց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ իր պապիկը և տատիկը ևս Հայոց ցեղասպանության զոհեր են:

«Ես պապիկիս չեմ տեսել, նա ջարդերի ժամանակ կորցրել է ընտանիքը: Ես միշտ իմացել եմ, որ ոչինչ չեմ կարող իմանալ իմ պապական կողմի մասին, որովհետև ցեղն ամբողջովին վերացել է: Ես միայն մի բան գիտեմ՝ իմ պապը Մուշից էր: Տատիկիս ընտանիքը նույնպես գրեթե ամբողջությամբ կոտորվել է, մի մասն էլ ճանապարհներին է մահացել, բայց տատիկս միակն է մնացել ամբողջ ընտանիքից: 3-4 տարեկանից լսում էի նրա պատմությունները թուրքերի վայրագությունների մասին: Ես՝ որպես ուսուցիչ, խնդիր ունեմ՝ փոքր տարիքից այդ սարսափելի պատմություններն եմ լսել, և այդ պատկերները տարիներով եփվում են իմ մեջ: Պետք է կարողանալ այդ ամենը հաղթահարել և չփոխանցել երեխաներին»,- նշեց Մարտիրոսյանը:

Նա համոզված է՝ յուրաքանչյուր ուսուցիչ, ով դպրոց է մտնում դասավանդելու պատմություն, ինչ-որ առումով ցեղասպանության զոհ է՝ հոգեբանորեն և ոչ՝ ֆիզիկապես: «Ուսուցիչը պետք է զգացմունքային վիճակներից դուրս գա, և դա այնքան էլ հեշտ չէ: Թուրքիան իրականում ճանաչել է ցեղասպանությունը, ուղղակի իրենք փորձում են այդ մասին մոռանալ: 1919 թվականին Թուրքիայում տրիբունալ անցկացվեց, որի ընթացքում մահապատժի վճիռներ կայացվեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երիտթուրքերի ղեկավարներին՝ հենց Թուրքիայի կառավարության կողմից: Պարզապես հետագայում իրենք փորձեցին ջնջել դա իրենց պատմությունից: Երիտթուրքերի ղեկավարներն այլ վայրերում էին, հայ վրիժառուները գտնում և ոչնչացնում էին նրանց: Ես որոշեցի երեխաներին այս ամենի մասին պատմել և տեսա, թե ինչպես են հուզվել»,- նշեց նա:

Մասնագետը փաստում է՝ երեխաներն էլ են գալիս դպրոց ցեղասպանության մասին սխալ գիտելիքով: «Ծնողներն էլ շատ դեպքերում ցեղասպանության մասին նրանց տարօրինակ գիտելիքներ են տալիս: Օրինակ՝ հարցում է եղել, և շատերը համոզված են եղել, որ ցեղասպանությունը եղել է հենց ապրիլի 24-ին»,- հավելեց նա:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին մոտ երկուսուկես միլիոն հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915 թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում' Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրանց հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Ամենադիտված