Մոսկվայում Հաղթանակի տոնակատարությանն իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 26 երկրների ղեկավարներ
ԱշխարհՀաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու համար Մոսկվա ժամանելու իրենց պատրաստակամությունն այսօրվա դրությամբ հաստատել են 26 երկրների ղեկավարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Այսօրվա դրությամբ Մոսկվայի հանդիսություններին ժամանելու պատրաստակամությունը հաստատել են 26 պետությունների ղեկավարներ,- ասել Է նա:- Նրանց թվում են ԱՊՀ-ի երկրների, BRICS-ի մասնակիցների, ինչպես նաև Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի մի շարք պետությունների ղեկավարներ»: