Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից «Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր 

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք կերտել համերաշխության ու հանդուրժողականության աշխարհ. Սերժ Սարգսյան

Հայաստան

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր՝ ապրիլի 24-ին, ի պատիվ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների, Նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բաժակաճառով: Նախագահը նշել է.

«Մեծարգո՛ Նախագահներ,
Պետությունների և միջազգային կազմակերպությունների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Վեհափա՛ռ Տեր,
Գերաշնորհ սրբազան հայրեր,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Լինում են դեպքեր, երբ խոսքն ամենազոր ի զորու չէ փոխանցել մարդկային զգացումները: Այսօր այդ դեպքերից մեկն է:

Շնորհակալ եմ ձեզ, որ ժամանեցիք Հայաստան՝ հեռվից ու մոտիկից, ժամանեցիք՝ կանգնելու մեր կողքին, ժամանեցիք՝ վերահաստատելու, որ ոչինչ չի մոռացվել, որ պատմությունը դեռ պատմվելու է, ժամանեցիք՝ տարբերակելու ճշմարիտն ու կեղծիքը, որպեսզի սերունդներին փոխանցենք պատմության իրական դասերը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես հրաժարվում եմ հավատալ, որ պատմությունն է տնօրինում մեր ճակատագիրը: Ես հավատում եմ, որ մենք ենք կերտում այն և ի զորու ենք փոխել մարդկության զարգացման ուղին:

Հրաժարվում եմ նաև հավատալ, որ անցողիկ շահերը կարող են փոշիացնել ազատության և խաղաղության մասին մարդկության՝ դարերով փափագած երազանքները: Չէ՞ որ բարոյականությունն ու խիղճը մեզ ի վերուստ են տրված, այլապես չէինք զարգացնի միջազգային մարդասիրական իրավունքը, չէինք դավանի համամարդկային բարոյական արժեքներին, չէինք ունենա մարդասիրական կառույցներ և վերջապես այսօր այստեղ չէինք համախմբվի:

Այո՛, մարդն իր էությամբ ստեղծարար է. նա ստեղծել է առաջատար տեխնոլոգիաներ ու համացանց, բայց այսօր մարդկությունը, առավել քան երբևէ, կարիք ունի սիրո, հանդուրժողականության ու բարության, մարդկայնության ու մարդասիրության, որպեսզի մեր երեխաները չապրեն ու չվերապրեն այն, ինչ ապրել են նախորդ սերունդները, այն, ինչին ականատես ենք նաև մենք՝ մեր օրերում:

Ես հավատում եմ, որ մենք բացառիկ հնարավորություն ունենք, օգտագործելով մեր իսկ ստեղծած գործիքները, համագործակցության բազում կառույցները, հաղորդակցության աննախադեպ միջոցները, միջազգային իրավական համակարգը՝ կատարելագործելու համաշխարհային խաղաղության պահպանման առկա մեխանիզմները, վերականգնելու պատմության ընթացքում բարոյականության սասանված հիմքերը և կանխելու մարդկության դեմ ուղղված ողբերգությունների կրկնությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք կերտել համերաշխության ու հանդուրժողականության աշխարհ, որտեղ մարդու ազգային, ռասայական և կրոնական պատկանելիությունը, ինքնությունը հպարտության աղբյուր կլինեն միայն: Եվ այս գործում մեզնից յուրաքանչյուրը պետք է կրի պատասխանատվության իր բաժինը, քանզի մեր աշխարհում, որտեղ հետզհետե վերանում են բոլոր սահմանները, մենք՝ բոլորս, անհետադարձ փոխկապակցված ենք միմյանց:

Օրերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացին դեռևս մի ամբողջ հազարամյակ առաջ պատգամել է մեզ. «Երթ ի խաղաղություն՝ սրբեալ ի մեղաց» (Երթը դեպի խաղաղություն սրբում է մեղքերից):

Ուստի եկեք բաժակ բարձրացնենք հանուն ողջ մարդկության խաղաղ համագոյակցության, լույս սերմանող և լույս ծնող խաղաղության»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Ամենադիտված