Մոսկվայում բերման է ենթարկվել հայկական դրոշներով մոտ 40 ավտոմեքենա
ԱշխարհՄոսկվայի հյուսիսում ոստիկանությունը բերման է ենթարկել հայերի, որոնք 40 ավտոմեքենաներով ավտոերթ էին իրականացնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով իրավապահներին:
Ոստիկանության մամուլի ծառայությունում ասել են, որ մեքենաները կանգնեցրել են ավտոճանապարհային կանոնները խախտելու համար:
Աղբյուրի համաձայն` մեքենաների վրա եղել են հայկական դրոշներ: Նշվում է, որ մեքենաներից, իբր, կրակոցներ են հնչել: