Ջահերով երթն ավարտվեց. այրեցին Թուրքիայի դրոշը
ԱյլԱվարտվեց Հանրապետության հրապարակից մեկնարկած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջահերով ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
Երթի մեկնարկից առաջ, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի պետական դրոշը' իրենց զայրույթը հայտնելով այդ երկրի ժխտողական քաղաքականության դեմ: Երթի մասնակիցներն իրենց միասնությունն ու իրավունքներին տեր լինելու վճռական կամքն են արտահայտում' պահանջելով, որպեսզի Թուրքիան և միջազգային հանրությունը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչեն որպես Հայոց ցեղասպանություն: Երևանում ջահերով երթն անցկացվում է 16-րդ անգամ: