Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ է հայտնվել
ԱՄՆԼոս Անջելեսում` Հոլիվուդ-բուլվար և Ուեսթ-ավենյու փողոցների հատման վայրում, «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» է հայտնվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հրապարակի անվանակոչության մասին որոշումը կայացվել էր դեռ մարտ ամսին` քաղաքային խորհրդի կողմից:
Հրապարակի անվանակոչությունը Լոս Անջելեսում անցկացվող Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումների մասն է կազմում:
«Այսօր մենք ևս մեկ քայլ ենք անում անցյալը ճանաչելու համար»,- հայտարարել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը: