ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել արգենտինացի գործընկերոջը ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարի համար
Արտաքին ՔաղաքականՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 25-ին հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Տիմերմանին, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով։ ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել արգենտինացի գործընկերոջը` Երևանում տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար։
Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգի տարբեր հարցերի, երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությանը: Երկու նախարարներն ընդգծել են ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորման կարևորությունը: Նալբանդյանը նաև կարևորել է
միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանությունների կանխարգելման գործում, ապա շնորհակալություն հայտնել Արգենտինային՝ մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ « Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը համահեղինակելու համար։
Հանդիպումից հետո Ծիծեռնակաբերդի հիշատակի պուրակում Հայաստանի և Արգենտինայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Հեկտոր Թիմերմանը և Արգենտինայի Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոն եղևնի են տնկել Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կարլոս Քիրշների հիշատակին՝ ի գնահատումն Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ավանդի: Ծառատունկից հետո նախարար Նալբանդյանը կարևորել է Արգենտինայի կողմից դեռ 1994թ. Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, ընդգծել հայ-արգենտինական հարաբերությունների բարձր մակար դակը՝ շեշտելով դրանց ամրապնդման գործում Արգենտինայի հայ համայնքի արժեքավոր դերակատարությունը: