Իսրայելի բանակը Սիրիայի հետ սահմանին ահաբեկիչների խումբ է չեզոքացրել
ԱշխարհԻսրայելի բանակը չեզոքացրել է ահաբեկիչների խումբ, որը Սիրիայից երկիր էր ներթափանցել պայթուցիկներով: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչ Պիտեր Լերները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բանակը կանխել է գրոհն իսրայելա-սիրիական սահմանին»,- ասել է նա:
Լերների խոսքով՝ 3-4 կասկածյալներ մտադրվել են պայթուցիկը տեղադրել իսրայելական կողմում՝ բաժանարար պատնեշից դեպի արևելք:
«Ահաբեկիչներն իսրայելա-սիրիական սահմանի շրջանում միանշանակ մտադրվել էին հարձակվել մեր ուժերի վրա: Մեր ռազմաօդային ուժերը չեզոքացրել են սպառնալիքը»,- հավելել են մամլո ծառայությունում: