5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի 

Հովհաննես Մանուկյանը մի շարք փաստաբանների հանձնել է ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի պարգևները

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 27-ին մասնակցել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի շրջանավարտներին փաստաբանական գործունեության արտոնագրեր հանձնելու արարողությանը:

Նախարարի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Օսմանյան կայսրությունում ուղիղ մեկ դար առաջ հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Արդարադատության նախարարը ողջունել և երախտիքի խոսք է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության համար Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից Հայաստան ժամանած այն պետությունների ղեկավարներին, բարձրաստիճան պատվիրակություններին և փաստաբաններին, որոնք հայ ժողովրի կողքին են և միանում են մեր արդարացի պահանջին: Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման խնդիրն այսօր առավել քան կարևոր է, որովհետև մեր նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ այս հարցում որևէ բան չի փոխվել: «Կարծում եմ, որ թե՛ մեր երկրի փաստաբանական համայնքը, թե՛ արտասահմանում գործող փաստաբանները էական դերակատարում կարող են ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարման հարցում»,- նշել է արդարադատության նախարարը:

Փաստաբանական արվեստի ու փաստաբանի գործունեության կարևորությունն ընդգծելու համար արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկաներին հիշեցրել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որին 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանն արդարացրեց: «Բոլորս ենք հասկանում, որ արդարացման դատավճիռ չէր կայացվի, եթե չլիներ փաստաբանական հզոր աջակցությունը՝ մասնավորապես Քիլի համալսարանից դոկտոր Թեոդոր Նիմայերի ներդրած ջանքերը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: Նախարարի խոսքով՝ պետությունը կարևորում է փաստաբանության դերը մեր երկրում ոչ միայն որպես կարևոր մասնագիտական գործունեություն, այլ նաև որպես անձանց իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիք: «Հայաստանն այսօր սահմանադրական բարեփոխումների իրականացման ճանապարհին է: Քաղաքական ու հասարակական ուժերի ուշադրության կենտրոնում, մասնավորապես, կառավարման մոդելի հարցն է: Սակայն կա մեկ այլ՝ ավելի կարևոր հարց՝ սահմանադրությամբ երաշխավորված անձանց հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման առավել կատարյալ մեխանիզմների սահմանումը: Այդ հարցում, հարգելի փաստաբաններ, ձեր դերը անգնահատել ի է և շատ կարևոր»,- ընդգծել է Արդարադատության նախարարը:

Հովհաննես Մանուկյանը շեշտել է, որ, չնայած անելիքները դեռ շատ են, բայց պետություն և փաստաբանություն համագործակցության ներկա մակարդակը կարող է համարվել բավարար: Արդարադատության նախարարը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն էապես ամրապնդվել է որպես ինստիտուտ և այդ հարցում կարևորել ՓՊ ղեկավարության, մասնավորապես, Արա Զոհրաբյանի դերը: Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ պետությունն այս պահին փորձում է անել հնարավոր ամենը՝ աջակցելու Փաստաբանների պալատի և փաստաբանության ամրապնդմանը՝ հիմնարար օրենքների կատարելագործմամբ, շենքային պայմանների, հանրային պաշտպանների ֆինանսավորման բարելավմամբ: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում հուշագիր է կնքվելու Արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի միջև՝ համագործակցության համար ինստիտուցիոնալ հիմքեր սահմանելու նպատակով: «Տեղեկացված եմ, որ փաստաբանական համայնքը ցանկություն ունի ունենալ խորհրդանշական մասնագիտական օր, և այսօր պետք է հնարավոր տարբերակներն ամփոփելով օր սահմանեք: Սիրով կընդունենք ձեր որոշումը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Ելույթի ավարտին արդարադատության նախարարը շնորհավորել է «ՀՀ փաստաբանական դպրոց»-ի շրջանավարտներին փաստաբանական գործունեության արտոնագրեր ստանալու կապակցությամբ և բարի երթ մաղթել նրանց: Հովհաննես Մանուկյանը փաստաբանական ինստիտուտի զարգացման գործում ներդրած ավանդի համար մի շարք փաստաբանների հանձնել է ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի պարգևները: Մասնավորապես, ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբանների պալատի միջազգային հարաբերությունների գծով պատասխանատու Մարտուն Փա նոսյանը, վարչապետի շնորհակալագրով է խրախուսվել Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով պարգևատրվել է փաստաբան Ռուբեն Ռշտունին, իսկ Գայանե Խաչատրյանը՝ Արդարադատության նախարարի պատվոգրով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը
Ամենադիտված