«Ժամանակ». Այսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» շուկայի բացումը
Հայկական ՄամուլԱյսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող Աբովյանին հարակից «Առինջ մոլ» շուկայի բացումը, որտեղ պետք է առեւտուր իրականացնեն «Հրազդան» տոնավաճառի այն վաճառողները, որոնք դժգոհ էին շուկայի սեփականատեր՝ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի սահմանած տաղավարների վարձավճարներից: Ծառուկյանը նրանց խոստացել է, որ իր շուկայում նրանք 3-4 տարի առանց տաղավարների վարձավճարների կաշխատեն եւ կվճարեն հետո՝ երբ կարողանան:
Սակայն երեկ «Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ «Առինջ մոլ» տեղափոխվել համաձայնած վաճառողների հետ պայմանագրեր են կնքվում 1 տարի ժամկետով: «Դա նշանակում ա, որ 1 տարի հետո սկսելու ենք վճարել»,- թերթի հետ զրույցում ասաց Աբովյանի շուկա տեղափոխված վաճառականներից մեկը»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: