Արաբական կոալիցիան ոչնչացրել է «Անսար Ալահ» շարժման զինամթերքի 95%-ը
ԱշխարհԱրաբական կոալիցիան ոչնչացրել է Եմենում «Անսար Ալահ» շիական շարժման ենթակայության տակ գնտվող սպառազինության 95% -ը: Այս մասին հայտնել է Al Arabiya-ն` վկայակոչելով կոալիցիայի հրամանատարության պաշտոնական ներկայցուցչին, գեներալ Ահմեդ Ասիրիին:
«Օդային հարվածների արդյունքում, որոնք կոալիցիան հասցրել է Եմենում «Անսար Ալահ»-ի դիրքերին 24 օրվա ընթացքում, հուսիթները զրկվել են 95% զինամթերքից»,-ասել է Ասիրին:
Նրա տվյալների համաձայն` հուսիթների մոտ մնացել են զենքի թեթև տեսակներ: