Ազատազրկված ավստրալացին ամուսնացել է մահապատժից 1 օր առաջ
ԱշխարհԻնդոնեզական բանտերից մեկում մահապատժի դատապարտված ավստրալացի Էնդրյու Չանը դատավճռի իրականացումից 1 օր առաջ ամուսնացել է իր ընկերուհու հետ, հաղորդում է Sydney Morning Herald-ը:
Ամուսնական արարողությանը ներկա են եղել հարսի ու փեսայի ընկերները, բարեկամները: Մահապատժի դատապարտվածի եղբայրն ասել է, որ «իրենք հույս են փայփայում, որ իշխանությունները կարեկցանքով կվերաբերվեն նորապսակներին ու թույլ կտան նրանց երջանիկ ապրել»:
Աղբյուրը մանրամասնում է, որ զույգը ծանոթացել է, երբ Չանն արդեն բանտում է եղել: Աղջիկը միանձնուհի է ու պարբերաբար այցելել է ազատազրկվածին:
Հայտնի է, որ Չանը դատապարտվել է 2006թ. հերոինի տեղափոխման մեղադրանքով: Նրա մահապատիժը պետք է իրականացվի այսօր` ապրիլի 28-ին: