Դոլարն ու եվրոն թանկացել են
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` ապրիլի 28-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.53 դրամով` կազմելով 474.95 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.09 դրամով և կազմել 518.22 դրամ: ՌԴ ռուբլու փո խարժեքը նվազել է 0.08 դրամով` կազմելով 9.15 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.55 դրամով և կազմել 724.49 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 28-ին կազմել է 18 հազար 44.25 դրամ, արծաթի գինը՝ 241.61 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 205.33 դրամ: