Ռոնալդուի հեթ-տրիկը հաղթական էր «Ռեալի» համար (լուսանկարներ, տեսանյութ)
ՍպորտԻսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Արքայական ակումբը» արտագնա խաղում հանդիպեց «Սևիլիային»:
Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով` 3:2 հաշով:
«Ռեալի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին աչքի ընկավ 36, 37 և 68-րդ րոպեներին:
Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսի ավարտին Կարլոս Բական դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը, ապա Իբորան 79- րդ րոպեին հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը:
Այս հաղթանակից հետո Անչելոտիի սաները շարունակում են գտնվել Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ ակտիվում ունենալով 85 միավոր: Մադրիդցիները առաջատար «Բարսելոնային» կրկին զիջում են երկու միավորով: