ԼՂՀ-ում ավարտվեցին ԱԺ ընտրությունները
ԱրցախՔիչ առաջ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ավարտվեց ԼՂՀ ԱԺ ընտրությունները:
Պատգամավորի 33 մանդատի համար պայքարում էր 206 թեկնածու:
Մեծամասնական կարգով 11 մանդատի համար առաջադրվել էր 42 թեկնածու, իսկ համամասնականով` 22 մանդատի համար 7 կուսակցություններից` 164 թեկնածու:
Ընտրություններն անցել են առանց միջադեպերի:
Խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Եվրոպայից, Ամերիկայից և Հայաստանից մի խումբ դիտորդներ ժամանել էին Արցախ: