Լեմպարդի շնորհավորանքը «Չելսիին»` Անգլիայի առաջնության չեմպիոնության կապակցությամբ (լուսանկար)
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆրանկ Լեմպարդը շնորհավորել է «Չելսիին»՝ Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելու համար:
Լոնդոնյան ակումբն առաջնության 35-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթելով «Քրիսթալ Փելեսին»՝ վաղաժամ նվաճեց չեմպիոնի կոչումը:
«Շնորհավորում եմ նախկին թիմակիցներիս և «Չելսիում» ընկերներիս՝ Պրեմիեր լիգայում հաղթելու համար: Սա մեծ ձեռքբերում է, որին ակումբում արժանի էր յուրաքանչյուրը: Շնորհավորում եմ նաև երկրպագուներին, որոնց համար պատիվ եմ ունեցել խաղալ 13 ֆանտաստիկ տարի: Գիտեմ, թե որքան մեծ նշանակություն ունի սա ձեզ համար: Վայելեք հաղթանակը»,- ֆուտբոլիստը գրել է Instagram- իր էջում: