Հալեպը գնդակոծման է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ
ԱշխարհՍիրիայում զինված ընդդիմության գրոհայինները գնդակոծել են Հալեպ քաղաքի 3 թաղամաս: Այս մասին հայտել է ՏԱՍՍ գործակալությունը:
Քաղաքը գնդակոծել են համազարկային կրակի ռեակտիվ սարքավորումներից` ասել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով` արձակված արկերը պայթել են Աշրաֆիա, Քուաթլի և Էլ-Ազիզիա փողոցներում: Զոհվել է 4 մարդ, այդ թվում` կին և երեխա, ևս 36-ը վիրավորվել են:
Շաբաթ օրը հրթիռա-ականանետային գնդակոծության զոհ էր դարձել 14 խաղաղ բնակիչ, ավելի քան 60-ը վիրավորվել էին: