Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ
ՀասարակությունՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Մեծ ցավով և խորը վշտով տեղեկացա բալետի աշխարհահռչակ պարուհու՝ անկրկնելի և հրաշալի Մայա Պլիսեցկայայի մահվան մասին: Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հանդիսատեսների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, և մենք սգում ենք Ձեզ հետ միասին:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին, մերձավորներին և Մայա Պլիսեցկայայի տաղանդի բազմամիլիոն երկրպագուներին»: