ՀՀԿ-ԲՀԿ ծեծկռտուք և կրակոցներ. Ոստիկանությունը հաստատում է Հոկտեմբեր գյուղում միջադեպի մասին լուրը
ՀասարակությունՈստիկանության մամուլի բաժնից, Լուրեր.com-ի հետ զրույցում հաստատեցին, որ երեկ միջադեպ է գրանցվել Հոկտեմբեր գյուղում:
«ՀՀԿ-ԲՀԿ-ն ես չգիտեմ, բայց Հոկտեմբեր գյուղի գերեզմանոցում միջադեպ եղել է: Հանգամանքները ճշտվում են»,- հաստատեցին Ոստիկանության մամուլի բաժնից:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ ապրիլի 6-ի առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, ականատեսների վկայությամբ, վերջերս բանտից վաղաժամկետ ազատված Սամսոն Պողոսյանը և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին իր տնից դուրս են հրավիրել թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ թեկնածու Մերուժան Շատինովի Մխոյանին և վեճի բռնվել: Տեղի է ունեցել ծեծկռտուք, որից հետո Մերուժան Շատինովը գնացել է Նահապետ Գևորգյանի հարազատ գյուղ՝ Հոկտեմբեր և շարունակել վեճը, հնչել են կրակոցներ, որի հետևանքով առայժմ անձը չպարզված մեկը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում է, որ տուժողը Սամսոն Պողոսյանի եղբայրն է:
Ըստ ականատեսների, Սամսոն Պողոսյանի գլխավորությամբ, Արմավիրի մշակույթի տան հետնամասում դաժան ծեծի են ենթարկվել ՀՀ Քաղաքաշինության նախարարության Արմավիրի տեսչության պետ Արայիկ Ալեքսանյանը, ով մասնակցում է ԲՀԿ քարոզարշավին: