Իտալացի մրցավարները կսպասարկեն Հայաստանի գավաթի եզրափակիչը
ՍպորտՄայիսի 6-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ «Փյունիկի» և «Միկայի» միջև: Հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը՝ Ջանլուկա Ռոկիի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Ռիկարդո դի Ֆիորեն և Անդրեա Մարցալոնին.տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: