«ՀԺ». ՀՀ արտաքին պետական պարտքը ընդհուպ մոտեցել է 4 մլրդ դոլարի սահմանին
Հայկական ՄամուլՀՀ արտաքին պետական պարտքը ընդհուպ մոտեցել է 4 մլրդ դոլարի սահմանին։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցի համաձայն, մարտի 31–ի դրությամբ մեր արտաքին պետական պարտքը կազմել է 3 մլրդ 925 մլն դոլար: Գրում է «ՀԺ»-ն:
Դրանից մոտ 3.5 միլիարդ դոլարը կառավարության պարտքն է, 431 միլիոն դոլարը կենտրոնական բանկինը։ Հայաստանի համախառն արտաքին պարտքը (ներառյալ նաև կազմակերպությունների պարտքերը) ներկայումս կազմում է 8.5 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի ավելի քան 80 տոկոսը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: