«ՀԺ». «Անզիջում պայքար»՝ ստվերային տնտեսության դեմ. Սամվել Ալեքսանյանի հարկերը նվազել են 26 տոկոսով
Հայկական ՄամուլՀՀ ԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ կապված երկու խոշորագույն ընկերություններն այս տարվա առաջին եռամսյակում կտրուկ նվազեցրել են պետական բյուջե վճարած հարկերը: Նվազումը մոտ 26 տոկոս է: Խոսքն «Ալեքս Գրիգ» եւ «Սամսեր գրուպ» ընկերությունների մասին է, որոնք նշված ժամանակահատվածում, ըստ պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած պաշտոնական տեղեկանքի, վճարել են, ընդհանուր առմամբ, 4,5 մլրդ դրամ՝ անցած տարվա 1-ին եռամսյակի ավելի քան 6 մլրդ դրամի փոխարեն: Գրում է «ՀԺ»-ն:
Այս հանգամանքն ուշագրավ է այն տեսանկյունից, որ Հայաստանում ներկայումս ընթանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից նախաձեռնած «անզիջում պայքար»՝ ստվերային տնտեսության դեմ: Ամենահայտնի օլիգարխի հետ կապված ընկերությունների կողմից հարկերի նման կտրուկ նվազումը խոսում է այն մասին, որ այդ «պայքարը» աննկարագրելի «հաջողություններ» է արձանագրում»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: