Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Արտակարգ ՊատահարՄայիսի 5-ին, ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասից Վերին Ջրաշեն թաղամաս տանող ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 98NQ999պ/հ (վարորդ՝ Ն.Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Մայիսի 5-ին, ժամը 22.59-ին ահազանգ է ստացվել, որ ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Աղի գյոլ կոչվող տարածքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-21099 մակնիշի (վարորդ Հ. Ի.) 24 OL 811 պետհամարանիշի ավտոմեքենան: Տեղում իրականացվել է նկարահանում:
***
Մայիսի 4-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ դաշտամիջյան ճանապարհին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքնան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Օ.-ի «ՎԱԶ-2101» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքնան: