ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ 

Ինչո՞ւ է Ադրբեջանի հետ Իսրայելի դաշինքն անհեռանկար. Forward

Համաշխարհային Մամուլ

Իսրայելի վարչապետ Ռովեն Ռիվլինն առաջընթացի երկու քայլ կատարեց, երբ հանդիպեց Իսրայելի հայ առաջնորդների հետ ապրիլի 24-ին, սակայն մեկ քայլ հետ, երբ ձախողեց բնութագրելու 1915 թվականին 1.5 մլն հայերի կոտորածն Օսմանյան Թուրքիայի ձեռքով այնպես, ինչպես որ կա՝ ցեղասպանություն: Ինչպես շատ հրեա գիտնականներ են նշել, այն ստեղծում է վտանգավոր նախադեպ, քանի որ չնչին է դարձնում հայերի մահերը և խրախուսում ապագա բռնապետերին՝ ևս մեկ անգամ իրականացելու ցեղասպանություն: Այս մասին Forward-ում գրում է Քրիստոֆեր Ադամյանը:

Ապրելով մի երկրում, որը տուն է Հոլոքոստը վերապրածների շատ թոռների համար՝ իսրայեցիները պետք է ամաչեն այս հարցի վերաբերյալ իրենց նախագահի համարձակության բացակայությունից: Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ճնշի Թուրքիային՝ ներողություն խնդրելու և քննարկելու փոխհատուցումների հարցը լուրջ և արդարացի կերպով: The Jerusalem Post-ում վերջերս հրապարակված խմբագրականում նշվում էր. «Հոլոքոստի ստվերի ներքո հիմնադրված Իսրայելը կենդանի վկայություն է ցեղասպանությունը կանխելու միջազգային հանրության ձախողման… Իսրայելը պարտավորություն ունի ապրել համաձայն այդ ժառանգության՝ կիրառելով իր քաղաքական ինքնիշխանությունը՝ կանխելու ցեղասպանությունը ոչ միայն հրեաների, այլևս ցանկացած խմբի դեմ… Ֆրանցիսկոս պապը հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այժմ Իսրայելի հերթն է»:

Սակայն կա մեկ այլ խնդիր: Ի լրումն հայերի դեմ իրականացված անցյալի հանցանքները ճանաչելու ձախողման՝ Իսրայելը տարօրինակ դաշինք է կազմել Հայաստանի թշնամի Ադրբեջանի հետ՝ միլիարդավոր դոլարների զենք վաճառելով ավտորիտար ռեժիմին, ինչը սնում է տարածաշրջանային հակամարտությունը: Դա այն նույն երկիրն է, որը 1991 թվականին փորձել է վերացնել Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությանը:

Միայն 2012 թվականին Իսրայելն Ադրբեջանին վաճառել է 1.6 մլրդ դոլարի սպառազինություն, որը ներառում է առաջատար անօդաչուներ և հակահրթիռային կայաններ: Ինչպես Haaretz-ի հետ զրույցում վերջերս բնութագրել էր Հոլոքոստի հարցերով պրոֆեսոր Յաիր Աուրոնը՝ զենքի վաճառքը ցեղասպանություն իրականացնող կառավարությանը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանային զենք վաճառելուն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս երդվել է ջնջել Հայաստանը երկրի երեսից:

Հատկանշական է նաև, որ ադրբեջանցիները Թուրքիայի մոտ դաշնակիցն են. երկիր, որը բռնության և սպանության բազմաթիվ գործողություններ է իրականացրել հրեա ժողովրդի դեմ Ռումելի տարածաշրջանում 20-րդ դարում ավելի վաղ, երբ 50 հազար հրեա սպանվեց ու արտաքսվեց։ Թուրքիայի ամենահարուստ հրեաներն ու քրիստոնյաներն արտաքսվեցին աշխատանքային ճամբարներ 1950-ականներին հարստության տխրահռչակ հարկին առնչվող դրվագներում: 1900-ականների սկզբներին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Բեհբուդ Խան Ջավանշիրը, որը երիտթուրքերի դաշնակիցն էր, եղել է Ցեղասպանության իրականացման պատասխանատու ղեկավարության մաս: Որոշ պատմաբաններ վստահ են, որ հայերին սպանելուց հետո երիտթուրքերը ծրագրել էին ոչնչացնել լիբանանցիներին և հրեաներին Պաղեստինում, սակայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո դաշնակիցները կանգնեցրել են նրանց։ Եվ քանի որ Թուրքիայում ու Ադրբեջանում բացահայտ հակասեմիտական տրամադրությունների աճը շարունակվում է, պետք է պարզ լինի, որ այդ երկրները բարեկամ չեն Իսրայելին ու հրեա ժողովրդին:

Սպառազինությունը, որով Իսրայելն ապահովում է Ադրբեջանին, միայն կօգնի մեծացնել սպառազինության տարածաշրջանային մրցավազքը, որից ոչ ոք չի շահի. Ռուսաստանը, որը նույնպես զենք է վաճառում Բաքվին, կշարունակի հակազդել Իսրայելի վաճառքին և կաջակցի Հայաստանին: Իսրայելն իսկապե՞ս ցանկանում է ևս մեկ հակասեմիտական պետություն ունենալ հյուսիսում՝ ժամանակակից սպառազինությամբ:

Իրանը հիմնական պատճառ է Ադրբեջանին իսրայելական սպառազինության մատակարարումների համար։ Ադրբեջանի իրանական սահմանին անհանգստություն հրահրելը պարզապես խթանում է շատ մեծ տարածաշրջանային տերության՝ պատերազմի մեջ ներաքշվելուն, քան խաղաղության հաստատմանը:

Հրեաներն ու հայերը հոգեհարազատ են։ Խորհրդային դարաշրջանի 70 տարիներին Հայաստանը դրախտ է եղել ռուսական հակասեմիտականությունից փախչող հրեաների համար: Հայաստանի առաջին նախագահ, Սիրիայում ծնված Լևոն Տեր-Պետրոսյանը հպարտ է հրեա կին ունենալու համար: Շախմատի աշխարհի երկու չեմպիոններ Գարի Կասպարովն ու Լևոն Արոնյանը մասամբ հրեա են:

Իսրայելում 3000 հայ բնակվում է հիմնականում Երուսաղեմի հայկական թաղամասոմ և Թել Ավիվում։ Չնայած նրանք փոքրամասնություններից ամենափոքրն են, սակայն ժողովրդագրորեն նպաստել են Իսրայելի հաջողությունը՝ տալով առաջատար գործարարներ ու արվեստագետներ: Երուսաղեմի հայկական կավե սպասքը, օրինակ, հայտնի է ամբողջ աշխարհում:

Եզրակացությունն Իսրայելի և նրա առաջնորդների համար պետք է պարզ լինի՝ օգնել Հայաստանին, այլ ոչ թե վնասել: Դադարե՛ք զենք վաճառել Ադրբեջանին: Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը և օգնե՛ք այդ պայքարող երկրին՝ աճել ու բարգավաճել: Դա կարող է այնպես չթվալ որոշ անհեռատես քաղաքական գործիչների և աջ թևի ներկայացուցիչների, սակայն արդյունքում նման դաշինքը կարող է միայն օգուտ բերել երկու ազգերին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Ամենադիտված