Նյու Յորքի Սենատի ղեկավարը ձերբակալվել է խարդախության կասկածանքով. New York Times
ԱշխարհՆյու Յորքի Սենատի նախագահ Դին Սքելոսը և նրա որդին՝ Ադամը, ԱՄՆ-ի ոստիկանության կողմից ձերբակալվել են խարդախության և շորթման մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 5-ին հաղորդել է New York Times (NYT) թերթը: Մայիսի 4-ին 67-ամյա քաղաքական գործչին և նրա 32-ամյա որդուն վեց կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել:
Սենատորը մեղադրվում է այն բանում, որ շահապաշտպան է կանգնել որոշակի օրենքների և օժանդակություն է ցույց տվել Glenwood Management-ի ընկերությունների և Արիզոնայի նահանգից AbTech Industries ոչ մեծ ընկերության ծրագրերին, որի դիմաց նրանք միջնորդադրամներ են վճարել նրա որդի Ադամին: Նշվում է, որ հինգ տարում այդ մեքենայություններն Ադամ Սքելոսին բերել են 220 հազար դոլարի չափով ապօրինի եկամուտ:
«Դին Սքելոսի կողմից որոշ ենթակառուցվածքային ծրագրերի և օրենսդրական ակտերի ցույց տրված օժանդակությունը հիմնվել է ոչ թե ընտրողների և Նյու Յորքի նահանգի մասին հոգատարության, այլ նրա որդու բանկային հաշվի մասին մտահոգության վրա»,- հայտարարել է Նյու Յորքի հարավային օկրուգի դատախազ Փրիթ Բհարարան:
Սենատորը հերքում է իր հասցեին առաջադրված բոլոր մեղադրանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: