Օբաման փոխարինել է ԱՄՆ զինված ուժերի ղեկավարին
ԱշխարհԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտաբի պետերի համատեղ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել է գեներալ Ջոզեֆ Դանֆորդանի թեկնածությունը, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը:
Գեներալ Դանֆորդը գլխավորել է ԱՄՆ ռազմածովային կորպուսը 2014 թ. հոկտեմբերին, նշում է գործակալությունը:
Նա երկու տարվա ընթացքում ղեկավարել է Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերը:
Բացի այդ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրել է գեներալ Փոլ Սելվի թեկնածությունը, որպես ԱՄՆ զինված ուժերի պետի տեղակալ: