Սա ձև չէ, չի կարելի նման օրենք հապճեպ ընդունել. Միքայել Մելքումյանը՝ ֆինանսների փոխնախարարին (տեսանյութ)
Քաղաքական«Սա ձև չէ, չի կարելի նման օրենք հապճեպ ընդունել»,- այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ԱԺ ներկայացված օրենքի նախագծին, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նշենք, որ ըստ օրենքի նախագծի՝ արտերկրում աշխատողները ՀՀ-ում պետք է օրինական ձևակերպում ստանան և պետբյուջե վճարվի եկամտահարկ:
Շահութահարկի մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման, շահութահարկ կվճարեն 5 տոկոս: