Քաբուլի և «Թալիբանի» ներկայացուցիչների բանակցություններն Աֆղանստանում խաղաղության հույս են ներշնչում. ԶԼՄ-ներ
Համաշխարհային ՄամուլԴոհայում (Քաթար) անցյալ շաբաթավերջին Քաբուլի և «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև կայացած ոչ պաշտոնական բանակցությունները ցույց տվեցից երկխոսությանը անցնելու «նոր պատրաստակամություն» և Աֆղանստանում երկար սպասված խաղաղությանը հասնելու հնարավորության հույսը, տեղեկացնում էThe Wall Street Journal-ը:
Ինչպես նշում է պարբերականը՝ պատվիրակները գնահատել են փակ դռների ետևում անցկացրած քննարկումները, որպես կարևոր առաջին քայլ, որը կարող է հանգեցնել պաշտոնական բանակցությունների սկզբին`13 տարի տևած պատերազմից հետո:
Հանդիպման մասնակիցների ենթադրմամբ՝ առաջիկայում նմանատիպ բանակցություններ կարող են անցկացվել հունիսին: