Ուրախ եմ, որ գոլ խփեցի. Արթուր Եդիգարյան (տեսանյութ)
ՍպորտՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը Բելառուսի առաջնության 4-րդ տուրի «Դինամո» (Մինսկ) - «Տորպեդո» հանդիպմանը գոլի հեղինակ դառնալուց հետո «Դինամոյի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է.
«Կարողացանք էմոցիոնալ խաղալ և դրա հաշվին հաղթեցինք: Խաղից առաջ շեշտը դրվել էր հարձակման վրա, դա օգնեց մեզ: Խաղից խաղ թիմն ավելի լավ է հանդես գալիս: Ուզում եմ հավատալ, որ հետո արդյունքներն ավելի լավ կլինեն: Կարիերայումս այնքան էլ շատ գոլ չեմ հեղինակել: Ուրախ եմ, որ խաղին գոլ խփեցի, սակայն դա չէ ամենակարևորը, կարևորը 3 միավորն է և թիմի հաղթանակը»:
Նշենք, որ Եդիգարյանի թիմը հաղթել է 4:0 հաշվով: