Վրաստանի գլխավոր շտաբի պետը բանակցություններ է վարել Թուրքիայում
ՏարածաշրջանՎրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վախթանգ Քափանաձեն Թուրքիայում քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Ինչպես նշել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Քափանաձեն մասնակցել է եռակողմ հանդիպմանը, որին ներկա են եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ևԹուրքիայի զինուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նեջեթ Օզելը:
«Առանձնակի ուշադրություն է դարձվել զինված ուժերի ուժեղացման ծրագրերին՝ նպատակ ունենալով կայունության և անվտանգության ամրապնդումը տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիա այցի շրջանակներում Վրաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետը կայցելի IDEF միջազգային ցուցահանդես, որը տարեկան երկու անգամ անցկացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հովանու ներքո: