Ֆրանսիան կարող է խորտակել Ռուսաստանի համար կառուցված «Միստրալ» ուղղաթիռակիրները. ԶԼՄ-ներ
ԱշխարհՖրանսիան կարող է խորտակել Ռուսաստանի համար կառուցված «Միստրալ» ուղղաթիռակիրները, գրում է Le Figaro-ն:
Դա գործողությունների հիմնական տարբերակներից է, որը դիտարկում է պաշտոնական Փարիզը պայմանագրի խզման դեպքում:
Փորձագետները եկել են այն եզրակացության, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը չեն կարող օգտագործել ուղղաթիռակիրները, քանի որ դրանք կառուցվել են ռուսական չափորոշիչներով: Նավերի վերակառուցման համար ստիպված կլինեն ծախսել հարյուրավոր միլիոն եվրոներ:
Ֆրանսիան որոշել է կասեցնել «Միստրալների» փոխանցումը Մոսկվային Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: