Իրանի հոգևոր առաջնորդը վստահեցրել է, որ թույլ չի տա սպառնալիքներ միջուկային բանակցությունների ժամանակ
ԱշխարհԻրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ թույլ չի տա, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն անցկացվեն սպառնալիքի ներքո: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Միջուկային բանակցությունների անցկացումը սպառնալիքի ներքո անընդունելի է Իրանի համար։ Մեր ժողովուրդը չի աջակցում դրան։ Ռազմական սպառնալիքները չեն կարող օգնել բանակցություններին»,- նշել է Խամենեին:
Հաղորդվում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն մայիսի 12-ին Վիեննայում: