ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է կին լինի. Պան Գի Մուն
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վստահ է, որ կառույցի ղեկավարի պաշտոնում իր իրավահաջորդը պետք է կին լինի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պան Գի Մունի խոսնակ Ֆարհան Հաքին:
Հաքը, մեջբերելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքը, ասել է, որ նա չի մասնակցելու գլխավոր քարտուղարի հաջորդ ընտրությանը: Իսկ մինչ այդ քանիցս հրապարակավ ասել է, որ իր պաշտոնում այժմ արդեն պետք է կին լինի:
Պան Գի Մունը, սակայն, ասել է, որ չի սատարի որևէ թեկնածուի, ով կպայքարի այդ պաշտոնի համար: Ի դեպ, ապրիլին Ռուսաստանի նախագահ Պուտինն ասել էր, որ ապագայում իրեն տեսնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: