Գերմանիայի հյուսիսին 1 օրում հարվածել է 4 տոռնադո (տեսանյութ)
ԱշխարհԳերմանիայի հյուսիսային շրջաններին 1 օրում հարվածել է 4 տոռնադո: Վնասվել է մի քանի տասնյակ շինություն, ավտոմեքենա: Կա շուրջ 30 տուժած: Հաղորդվում է Համբուրգում 1 մարդու մահվան մասին, գրում է euronews.com-ը:
Բյութցով քաղաքում քամու ուժգնությունը հասել է 120 կմ/ժամի: Քաղաքապետի խոսքով` քաղաքում չվնասված ոչ մի մեքենա չի մնացել: Պոկվել են շենքերի տանիքները, կոտրվել հարյուրավոր ծառեր:
Բյութցովի քաղաքապետի խոսքով՝ վնասը կազմում է մի քանի մլն եվրո:
Որոշ ժամանակով խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը Համբուրգի և Լյուբեկի միջև: