ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Եվրախորհրդարանում կանցկացվի ԼՂ ինքնորոշմանը նվիրված քննարկում և Արցախի ամիս

Արտաքին Քաղաքական

Տարին բուռն է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Եվրոպական խորհրդարանի միջև լայն գործակցության առումով: Այս տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք զանգվածային միջոցառումներ, որոնց նպատակն է, ոչ միայն աշխարհին ներկայացնել Արցախի հարցը, այլև միջազգային օրակարգում պահել ինքնորոշոման խնդիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը նշում է, որ հունիսին Եվրոպական խորհրդարանում կկայանա ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին նվիրված գիտաժողով, որի հիմքում կլինի ԼՂՀ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը:

«Գիտաժողովը կընթանա երկու ուղղությամբ' գիտական և քաղաքական: Կմասնակցեն Եվրախորհրդարանի պատգամավորները, նաև գիտնականներ, միջազգային իրավունքի մասնագետներ»,- ասաց Գասպար Կարապետյանը' հավելելով, որ նման քննարկումների նպատակն է ոչ միայն ուշադրություն հրավիրել ԼՂ հիմնախնդրին, այլև միջազգային հանրության ընկալմանը հասցնել փաստը, որ ազգերի ազատ ինքնորոշումը պետք է վեր դասվի ամեն ինչից:

Արցախի թեման Եվրախորհրդարանում կրկին օրակարգային կդառնա սեպտեմբերին: Արցախի անկախության օրվա առթիվ Եվրոպական խորհրդարանի շենքում ոչ միայն կկայանա հյուրասիրություն, որին կմասնակցեն Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի բարեկամությամբ խմբի պատգամավորները, այլև քննարկում' նվիրված հայկական երկրորդ պետությանը: «Հոկտեմբերին կկազմակերպվի Արցախի ամիս Եվրախորհրդարանում: Սա ավանդական միջոցառում է և իրականացվում է երկրորդ անգամ»,- ասաց Կարապետյանը' հավելելով, որ շատ քիչ երկրներ են ունենում նման ամիսներ եվրոպական այդ հեղինակավոր կառույցում:

Բացի քաղաքական համագործակցությունից, շեշտը կդրվի նաև մշակութային և կրթական հարաբերությունների զարգացմանը: Մասնավորապես, Արցախի և Բելգիայի պետական համալսարանների միջև կնքվել է գործակցության համաձայնագիր, ինչի արդյունքում մայիսի կեսերին Բելգիայի համալսարանի քաղաքական գիտությունների մի խումբ դասախոսներ կայցելեն Ստեփանակերտ և հանդիպումներ կունենան ուսանողների հետ: Հունիսին էլ Արցախի պետական համալսարանի երկու դասախոսներ կգնան Բելգիա և կունենան հանդիպումներ և փորձի փոխանակում: «Այս ամենը միտված է հասնելու այն իրականությանը, որ Եվրախորհրդարանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ դա երկար աշխատանք է և արդյունքը չի կարող լինել միանգամից:

Գասպար Կարապետյանը հավելում է, որ նման միջոցառումները հիմք են նախապատրաստում, որ Եվրոպայում ապրող մարդիկ տեսնեն ու հասկանան Արցախի էությունն ու հարցը քննարկեն առաջին հերթին մարդկային տեսանկյունից: «Հենց դա է պատճառը, որ, բացի քաղաքական հարցերից, նաև գիտական և մշակութային քննարկումներ ենք կազմակերպում, որպեսզի մարդիկ հասկանան, որ Արցախը աճող, զարգացող պետություն է»,- նշեց Կարապետյանը:

Մշակութային ծրագրերի շրջանակում նա կարևորում է հոկտեմբերին Եվրախորհրդարանում Արցախի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այժմ Եվրոպայում լայն թափով ներկայացվում է նաև արցախյան գորգագործության առանձնահատկությունը: Դրանք առաջին հերթին ներկայացվում են ոչ թե բիզնեսի, այլ մշակույթի ու պատմական տեսանկյունից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար
Ամենադիտված