Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
ԱրցախՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Շուշիի ազատագրման 23 և Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթ անակի 70-ամյակներին նվիրված միջոցառումներին: Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետը: «Մեր պատվիրակությունն իմ գլխավորությամբ մեկնելու է Լեռնային Ղարաբաղ և մասնակցելու է բոլոր միջոցառումներին: Մայիսի 9-ին կվերադառնանք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վերջինս նշեց, որ բոլոր նախարարները և գերատեսչությունների ղեկավարները պարտադիր կմասնակցեն Երևանում անցկացվելիք տոնական միջոցառումներին: Դրանք, կառավարության ղեկավարի խոսքով, ղեկավարելու է Ազգային ժողովի նախագահ Գալուս Սահակյանը, քանի որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: