Արդեն 2040 թվականին Արկտիկան ամռանը կարող է ազատվել սառույցներից. գիտնականներ
Գիտություն և ՄշակույթՀյուսիսային սառուցյալ օվկիանոսն արդեն 2040 թվականին կարող Է ամռան շրջանում լիովին ազատվել սառցածածկույթից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վաշինգտոնի «Դեյլի քոլեր» ցանցային հրատարակությանը, սա Է ԱՄՆ-ի Օվկիանոսի և մթնոլոտի հետազոտության ազգային վարչության մասնագետների նոր կանխատեսումը: Ըստ նրանց տեղեկատվության՝ անցած ձմռանն Արկտիկայում ավելի քիչ սառույցներ են եղել, քան ց անկացած այլ տարում արբանյակներով դիտարկումների ամբողջ ժամանակ:
Դրա հետ մեկտեղ, հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի Քատոնի անվան ինստիտուտի կլիմայագետ Չիպ Քլապենբերգերը կասկած Է հայտնել այս կանխատեսման հիմնավորված լինելու հարցում: Նա նաև ընդգծել Է, որ նման իրավիճակը չպետք Է առանձնահատուկ տագնապ հարուցի, քանի որ կան այն բանի բազմաթիվ ապացույցներ, որ անցյալում նման բան արդեն եղել Է, և ըստ որում սպիտակ արջերը և այնտեղի մնացած բոլոր կենդանիները կարողացել են ողջ մնալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: