Մեր մոտեցումը 25 տարի նույնն է և նույնն է մնալու. ՀՅԴ-ն մնում է Հայաստանի խորհրդարանական կառավարման ջատագով (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության' կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու մոտեցումն անփոփոխ է, և քաղաքական ուժը քայլեր է ձեռնարկում դրան հասնելու համար: Այս մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «ՀՅԴ-ն ավելի է համոզվել, որ խորհրդարանական համակարգին օր առաջ անցնելը Հայաստանի համար ամենաճիշտ լուծումը կլինի: Մենք արել ենք ամեն ինչ, որ այդ ուղղությամբ ընթանա սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Մենք 10 կետ ենք դեռևս հունվարին ներկայացրել այն հայեցակարգի ուղղությամբ, որ հրապարակվեց մասնագիտական խմբի կողմից: Մենք այդ հայեցակարգը դրական ենք գնահատել, քանի որ այն ամբողջությամբ հենված էր խորհրդարանական համակարգի առաջարկի վրա»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Տեսանյութը` 1in.am-ի.