Թբիլիսիում տեղի կունենա «Սերգեյ Փարաջանով – XXI դարի երազ» ցուցահանդեսը
Գիտություն և ՄշակույթԹբիլիսիի «Քարվասլա» պատմության թանգարանում մայիսի 18-ից մինչև հունիսի 19-ը տեղի կունենա «Սերգեյ Փարաջանով – XXI դարի երազ» միջազգային ցուցահանդեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցցանցում միջոցառման պաշտոնական Էջում:
«Ցուցահանդեսն իրենից ներկայացնում Է մուլտիմեդիական ինստալացիա-կոլաժ, որը միավորում Է ցուցասրահի տարածությունը՝ առասպելների, խոհածությունների հավաքածու-արտացոլում և հիշողություններ ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի մասին, որը ծնվել Է Թբիլիսիում և մայրաքաղաքի պատմության անկապտելի մասն Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսի կազմակերպիչները՝ Կիևի Երազների թանգարանը՝ իր հիմնադիրների՝ հոգեվերլուծողներ Վիկտորյա Դանիելյանի և Տատյանա Ցվելոդուբի գլխավորությամբ, որոշել են տալ մեծ վարպետի ստեղծագործության իրենց մեկնաբանումը:
«Անցյալ դարի արտ-օբյեկտները, արտեֆակտերը՝ Թբիլիսիի պատմության թանգարանի ֆոնդի արխիվը, դիմանկար-լուսանկարները, կինեմատոգրաֆիական հարթակները, ֆիլմերի պոստերները, ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները կբացահայտեն Սերգո Փարաջանովի կյանքի մասին առասպելների մթնոլորտը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, ցուցահանդեսում կներկայացվեն ընկերների, լուսանկարիչների և այն նկարիչների աշխատանքները, որոնք ոգեշնչվել են Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությամբ:
Ծրագրին իրագործվում Է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի Մշակութային միջոցառումների կենտրոնի օժանդակությամբ: