Պորոշենկոն Facebook-ի միջոցով դիմել է Մարկ Ցուկերբերգին (լուսանկար)
ՀասարակությունՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին` սոցցանցի ներկայացուցչությունը իր երկրում բացելու խնդրանքով: Դրա նախագահը նամակ է գրել Ցուկերբեգին հենց Facebook-ում. գրում է donpress.com-ը:
«Մենք պետք է օգտագործենք բոլոր հասանելի աղբյուրները` գլոբալ ընկերությունների արձագանքին հասնելու համար: Ուկրաինային անհրաժեշտ է Facebook-ի սեփական ներկայացուցչությունը»,- ասված է Պորոշենկոյի հաղորդագրության մեջ:
Նախագահի խնդրանքը կցված է եղել Ցուկերբերգի գրառմանը, ով խոստացել է պատասխանել իր կայքի օգտատերերի հարցերին մայիսի 14-ին: